Կուլեբան և Ռեզնիկովը Վարշավայում հանդիպել են Բայդենի հետ

Կուլեբան և Ռեզնիկովը Վարշավայում հանդիպել են Բայդենի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի և պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի արտգործնախարարը:

Նրա խոսքով՝ ուկրաինացի պաշտոնյաները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ, ապա՝ ԱՄՆ նախագահի: Բայդենի հետ բանակցությունները տևել են մոտ կես ժամ։ Ուկրաինայի ԱԳ նախարարի խոսքով՝ ԱՄՆ ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կփոխեն 21-րդ դարի պատմությունը:

Կողմերը քննարկել են հակառուսական պատժամիջոցները, ՌԴ գործարարների և քաղաքական գործիչների նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև ռազմական աջակցությունը Կիևին:

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է նաև, որ հանդիպմանն ուկրաինական կողմը կրկին բարձրացրել է ռուսական նավերի համար ամերիկյան և եվրոպական նավահանգիստների փակման հարցը: Նրա խոսքով՝ քննարկվել է նաև Ռուսաստանի բոլոր քաղաքական գործիչների դեմ պատժամիջոցներ սահմանելու՝ Կիևի առաջարկը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում