ԱՄՆ-ում մեկնարկել են Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումները

ԱՄՆ-ում մեկնարկել են Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումները

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգմամբ զբաղվող հանձնաժողովը սկսել է 100-օրյա հետհաշվարկը: Մինչեւ ապրիլի 24-ը գրեթե յուրաքանչյուր օր մեկական միջոցառում է ծրագրվել:

Հանձնաժողովը ներկայացրել է նախատեսված միջոցառումների ցանկը: Առաջիկա ամիսներին կանցկացվեն հիշատակի օրեր, ցուցահանդեսներ, դասախոսություններ ու ֆիլմերի ցուցադրություններ: «Հիշում եմ եւ պահանջում եմ» խորագրով գլխավոր միջոցառումները  կմեկնարկեն ապրիլի 14-ին:

Ապրիլի 24-ին տեղի կունենա ավանդական դարձած բողոքի երթը, որն այս տարի կընթանա նոր երթուղով: Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Փոքր Հայաստան թաղամասից երթը կուղղվի Թուքիայի հյուպատոսություն՝ ձգվելով 10 կմ:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում