ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիան կպահպանի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ որպես հարևանի. Ֆրանսիայի պետքարտուղար

Ֆրանսիան կպահպանի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ որպես հարևանի. Ֆրանսիայի պետքարտուղար

Ֆրանսիան մտադիր է ամեն դեպքում բաց պահել Ռուսաստանի հետ երկխոսության ուղիները և պահպանել հարաբերությունները երկու երկրի միջև։ Այդ մասին ուրբաթ France Info ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։

«Ռուսաստանը մեր հարևանն է, և այդպիսին էլ կմնա: Ռուսաստանի հետ հարաբերություններն ամեն դեպքում կպահպանվեն»,- ասել է պետքարտուղարը։

Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարբերաբար հեռախոսազրույց է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու խնդրանքով»։

«Զելենսկին պարբերաբար խնդրում է Մակրոնին զանգահարել Պուտինին, հանդես գալ միջնորդի դերում և պահպանել երկու առաջնորդների կապը»,- ասել է Աթալը։

Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ Պուտինի և Մակրոնի շփումները «թույլ են տալիս որոշակի առաջընթաց գրանցել մի շարք հարցերում»։ Նա օրինակ է բերել Ուկրաինայի ատոմակայանների անվտանգության ապահովման հարցով բանակցությունները և այդ գործընթացում ՄԱԳԱՏԷ-ի ներգրավումը։

Ֆրանսիայի պետքարտուղար Գաբրիել Աթալը նաև հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը ճնշում չի գործադրել Renault-ի վրա, և ավտոարտադրող ընկերությունն ինքնուրույն է կայացրել Մոսկվայում իր գործարանի աշխատանքը դադարեցնելու որոշումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում