Վրաստանի նախագահը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համատեղելիությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին

Վրաստանի նախագահը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համատեղելիությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստան-ՆԱՏՕ զորավարժության ժամանակ հայտարարել է, որ հատուկ կարևորություն է ստանում հանրապետության պաշտպանական կարողությունների շարունակական զարգացումը և ՆԱՏՕ-ի չափանիշների հետ համատեղելիության բարձրացումը:

«Մեր տարածաշրջանի, Եվրոպայի, աշխարհի և, առաջին հերթին, Վրաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում հատկապես կարևոր է պաշտպանական կարողությունների շարունակական զարգացումը, դիմադրողականության ուժեղացումը և ՆԱՏՕ-ի չափորոշիչների հետ համատեղելիության բարձրացումը։ Այս զորավարժության հիմնական ուղղություններն են կիբեռանվտանգությունը և ռազմավարական հաղորդակցությունը: Այդ ոլորտներում Վրաստանի հնարավորությունների զարգացումը խիստ կարևոր է այսօրվա գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար»,- նշել է Զուրաբիշվիլին:

Զորավարժությանը ներկա է եղել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ընդգծելով զինծառայողների պատրաստվածության բարձր մակարդակը:

«Վրաստան-ՆԱՏՕ 2022 թ. զորավարժության բոլոր փուլերը ծրագրվել են մեր զինվորականների կողմից և ընթանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան»,- ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում