ՇՀԿ-ում Հայաստանին կարող է դիտորդի կարգավիճակ տրամադրվել

ՇՀԿ-ում Հայաստանին կարող է դիտորդի կարգավիճակ տրամադրվել

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանին և Ադրբեջանին կառույցում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը: Այս մասին ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Չան Մինը:

«Այս հարցում անձամբ ես լավատեսորեն եմ տրամադրված, թեև այս պահին չեմ կարող հստակ ժամկետներ նշել։ Երկու երկրների հարաբերությունները, իհարկե, կարևոր գործոն են, որը պետք է հաշվի առնենք»,- նշել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ ՇՀԿ անդամ պետությունները համակարծիք են, որ կազմակերպության մեջ հակասություններ չպետք է լինեն, և դա պարտավորություն է, որը պետք է կատարի կազմակերպությանն անդամակցելու հավակնություն ունեցող ցանկացած երկիր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում