Լավրովը Կարմիր խաչի նախագահի հետ կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակը

Լավրովը Կարմիր խաչի նախագահի հետ կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ մարտի 24-ին, Մոսկվայում կհանդիպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայի, Դոնբասի և Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրադրությունը։

Նախորդ շաբաթ Մաուրերը Կիևում էր, որից հետո մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ մարդասիրական իրավիճակի քննարկումը շարունակելու։

«Բանակցությունների օրակարգում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում