ՄՄարիամ Մխիթարյան

Լեհաստանի հետախուզությունը պահանջել է երկրից վտարել 45 ռուս դիվանագետի

Լեհաստանի հետախուզությունը պահանջել է երկրից վտարել 45 ռուս դիվանագետի

Լեհաստանի հետախուզական ծառայությունը պատրաստել և երկրի ԱԳՆ է ներկայացրել 45 ռուս դիվանագետի անուն, որոնց Վարշավան մեղադրում է հետախուզական գործունեության համար։ Այդ մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է լեհական հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինը՝ գրում է ՏԱՍՍ-ը։

Ժարինի խոսքով՝ «ցուցակում կան ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաև նրանց հետ համագործակցող անձինք»։

«Հատուկ ծառայության ղեկավարը, ցուցակը փոխանցելով Լեհաստանի ԱԳՆ-ին, միաժամանակ առաջարկել է նրանց շտապ հեռացնել Լեհաստանի տարածքից»,- հավելել է հատուկ ծառայությունների ներկայացուցիչը։

Լեհաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, կանչել է ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին։ Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունը հաստատել է այս տեղեկությունը, սակայն առայժմ չի մեկնաբանում 45 դիվանագետին արտաքսելու մասին տվյալները։

Վարշավայում ՌԴ դեսպանատան կայքի տեղեկատվության համաձայն՝ այս պահին Լեհաստանում Ռուսաստանի դիվանագիտական ​​անձնակազմում ընդգրկված է մոտ 60 մարդ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում