ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը մտադիր է Ռուսաստանին դուրս մղել G20-ից

ԱՄՆ-ը մտադիր է Ռուսաստանին դուրս մղել G20-ից

Ուկրաինայի իրավիճակի հետ կապված՝ ԱՄՆ-ը դաշնակիցների և գործընկերների հետ ուսումնասիրում է G20-ից Ռուսաստանին բացառելու հարցը, ճեպազրույցում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ հայտնում է Interfax-ը։

Ըստ ԶԼՄ-ների, Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարն ավելի վաղ ասել էր. «ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի հետ հանդիպումների ժամանակ մենք առաջարկել ենք բացառել Ռուսաստանը G20-ից, և այն դրական արձագանք է ստացել»։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Լեհաստանը նաև իր թեկնածությունն է առաջարկել G20-ին՝ Ռուսաստանի փոխարեն։ Կազմակերպությանը Ռուսաստանի մասնակցության հարցը կարող է քննարկվել Բրյուսելում կայանալիք ԵՄ և G7 գագաթնաժողովներում։

Շատ դիտորդներ հավանական են համարում, որ մի շարք երկրներ, մասնավորապես Չինաստանն ու Հնդկաստանը, դեմ կարտահայտվեն, և արդյունքում Ռուսաստանին G20-ից բացառելու որոշում չի կայացվի:

Ըստ վերջին տեղեկության՝ Պեկինն արդեն արձագանքել է ԱՄՆ-ի այդ որոշմանը: «G20-ի ոչ մի անդամ իրավունք չունի Ռուսաստանին բացառել ոչ պաշտոնական միավորումից, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը G20-ի կարևոր մասն է»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում