Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

Եվրամիության երկրները քննարկումներ են անցկացնում Ուկրաինայում ճգնաժամով պայմանավորված՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեման Բոնը՝ ԵՄ խորհրդի ընդհանուր հարցերով նիստի արդյունքներով:

«Վերջին օրերին մենք տեսնում ենք ռազմական գործողությունների ակտիվացում Ուկրաինայում, և միանգամայն հնարավոր է, որ նոր պատժամիջոցներ արագ մշակվեն: Այս մասին քննարկումներ են ընթանում»,- նշել է Բոնը:

Նրա խոսքով՝ Եվրամիությունում լարվածության թուլացման միտում չեն նկատում, այդ պատճառով էլ շարունակում են մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում