ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին կրկնել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններ կարող են տեղի ունենալ Իսրայելում

Զելենսկին կրկնել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններ կարող են տեղի ունենալ Իսրայելում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռ կարծում է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են անցկացվել Երուսաղեմում՝ հայտնում է ТАСС-ը։

Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը փորձում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ բանակցությունների կազմակերպման գործում։ «Մենք երախտապարտ ենք այդ ջանքերի համար, որպեսզի վաղ թե ուշ սկսենք խոսել Ռուսաստանի հետ: Հավանաբար, Երուսաղեմը խաղաղություն գտնելու ճիշտ վայրն է»,- երկուշաբթի ասել է նա տեսաուղերձում:

Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը դիմել է Իսրայելի վարչապետին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում միջնորդ դառնալու խնդրանքով։ Ավելի ուշ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բենեթը հեռախոսազրույցում Ռուսաստանի առաջնորդին միջնորդություն է առաջարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում