ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնեն ռազմական օգնությունը Ուկրաինային. Վոլոդին

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնեն ռազմական օգնությունը Ուկրաինային. Վոլոդին

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի երկրները պետք է դադարեցնեն զենք մատակարարել և վարձկաններ ուղարկել Ուկրաինա:

Նրա խոսքով՝ օտարերկրյա վարձկանները, որոնք համալրում են ուկրաինական գումարտակների շարքերը, հավաքագրվում են Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների տարածքում՝ նրանց ղեկավարությունների համաձայնությամբ:

Պետդումայի խոսնակը հավելել է, որ երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՆԱՏՕ-ի իր գործընկերները խաղաղության կոչ են անում, նրանք առաջին հերթին պետք է սկսեն իրենցից: Նա Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի իրադրության կարգավորումը, նրա ապառազմականացումն ու ապազգայնականացումը ձգձգելու համար: Վոլոդինի կարծիքով՝ Արևմուտքը չի ցանկանում, որ Ուկրաինան դառնա անկախ, արտադաշինքային երկիր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում