Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ելքը դեպի Ազովի ծով

Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ելքը դեպի Ազովի ծով

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ Դոնեցկի գործողությունների շրջանում ռուսական կողմն Ուկրաինային զրկել է դեպի Ազովի ծով դուրս գալու հնարավորությունից, իսկ Նիկոլաևի մատույցներում պաշտպանական ուժերը կանգնեցրել են ռուսական ուժերի առաջխաղացումը:

Նշվում է, որ ռուսական կողմը շարունակում է Չեռնիգով, Սումի, Խարկով քաղաքների շրջափակման փորձերը, վերսկսվել է հարձակումը Պոկրովսկի ուղղությամբ:

Կիևից տեղեկացրել են, որ ռուսական ուժերը Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ փորձում են վերահսկողություն հաստատել մի շարք բնակավայրերի նկատմամբ, որոշ քաղաքների համար մարտեր են ընթանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում