ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Արցախից տեղահանվածների 88%-ը կանայք և երեխաներ էին, որոնք ընդգրկվել են տարբեր աջակցության ծրագրերում. Նարեկ Մկրտչյան

Արցախից տեղահանվածների 88%-ը կանայք և երեխաներ էին, որոնք ընդգրկվել են տարբեր աջակցության ծրագրերում. Նարեկ Մկրտչյան

Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ամփոփիչ ելույթի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև 2020 թ․ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բնակիչների, մասնավորապես՝ կանանց և երեխաներին ուղղված ծրագրերին։

«2020 թ․ պատերազմից հետո Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվող բազմաթիվ ծրագրեր վերանայվել են՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ Արցախից տեղահանված անձանցից 88%-ը կանայք և երեխաներ էին, որոնք ընդգրկվել են տարբեր աջակցության ծրագրերում։ Կառավարության 2021-2026 թթ․ գործունեության հնգամյա ծրագրի շրջանակում մի շարք միջոցառումներ են մշակվել՝ շարունակաբար ընդլայնելու խոցելի խմբերին պատկանող կանանց ցուցաբերվող օգնությունը»,- նշել է նախարարը։

Քննարկման ընթացքում Նարեկ Մկրտչյանը կարևորել է նաև ՀՀ բոլոր մարզերում գործող ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների գործունեության դերը, որոնք շարունակում են շահառուներին տրամադրել աջակցության տարաբնույթ ծառայություններ։

Ելույթի ավարտին նախարարը շեշտել է ջանքերի համախմբման կարևորությունը՝ կանանց և աղջիկների ներուժի խթանման ու իրացման ապահովման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է սերտորեն աշխատի՝ երաշխավորելու, որ կանայք լինեն ոչ միայն շահառուներ, այլև արժանապատիվ հերոսներ՝ իրենց անձնական զարգացման և իրենց ընտանիքների ու հասարակության զարգացման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում