ՄՄարիամ Մխիթարյան

Արեստովիչը պատմել է, թե երբ ուկրաինացիները կկարողանան վերադառնալ իրենց տները

Արեստովիչը պատմել է, թե երբ ուկրաինացիները կկարողանան վերադառնալ իրենց տները

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, թե երբ ուկրաինացիները կարող են վերադառնալ թեժ կետերում գտնվող իրենց տները՝ հայտնում է novyny.live-ը։

Ըստ Արեստովիչի՝ պատերազմի ակտիվ փուլը կավարտվի 2-3 շաբաթից։ Լավ արդյունքներ են նկատվում Կիևի, Խարկովի, Սումիի և Չեռնիգովի մոտ, ակտիվ փուլն այնտեղ արդեն գրեթե ավարտված է։

Նա վստահեցրել է, որ հետագայում կիևցիները նույնպես կկարողանան տուն վերադառնալ։ Նույնիսկ եթե թշնամին կենտրոնացնի իր ուժերը Կիևի վրա երկրորդ հարձակման վրա, նրանց պարտությունն, ըստ խորհրդականի, անխուսափելի է:

Արեստովիչի խոսքով՝ պատերազմի ավարտի երկու տարբերակ կա՝ խաղաղության պայմանագիր և ռուսական զորքերի դուրսբերում, կամ դիրքային պատերազմ, որի դեպքում, ուկրաինացի խորհրդականի կանխատեսմամբ, թշնամիներին աղետ է սպասվում։ Ուկրաինացիները սպասում են բնության ծաղկումին ու տարածքների կանաչով պատվելուն՝ պարտիզանական պատերազմի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում