ՄՄարիամ Մխիթարյան

Կուլեբան պատրաստ է շարունակել բանակցությունները Լավրովի հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար

Կուլեբան պատրաստ է շարունակել  բանակցությունները Լավրովի հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հաստատել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

«Լավրովը չափազանց փորձառու դիվանագետ է, կարծում եմ, որ այսօրվա դրությամբ նա աշխարհում բոլորից երկար ժամանակ է զբաղեցնում իր պաշտոնը, նա պարզապես խելահեղ փորձ ունի»,- ասել է Կուլեբան ուրբաթ «Ուկրաինսկա պրավդա»-ի հետ հարցազրույցում։ «Ես պատրաստ եմ խոսել նրա հետ, պատրաստ եմ լուրջ, առարկայական խոսակցություն ունենալ նրա հետ»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։

Կուլեբան ավելի վաղ հայտնել էր, որ Լավրովի հետ բանակցությունները շարունակելու թեման եղել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման օրակարգում, որը հինգշաբթի Մոսկվա կատարած այցից հետո ժամանել էր Ուկրաինա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում