Գյումրու դեպքերը խառնաշփոթ են առաջացրել հայաստանյան լրատվամիջոցներում

Գյումրու դեպքերը խառնաշփոթ են առաջացրել հայաստանյան լրատվամիջոցներում

Գյումրիում կատարված դաժան հանցագործության ալիքը հունվարի 15-ին հանրապետության երկրորդ քաղաքում բազմաթիվ մարդկանց հանեց փողոց: Ցուցարարները արդար դատաքննություն էին պահանջում՝ ցանկանալով համոզվել, որ հանցագործության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը ՀՀ տարածքում է:

Գյումրիի դրամատիկ դեպքերին են ուղղված հայ մասնագետների, վերլուծաբանների հորդոր-գնահատականները: Այս օրերին հնչել են հիմնականում համակարգված քայլեր ձեռնարկելու, զգացմունքներին անհարկի տուրք չտալու կոչեր: 

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը նկատել է, որ Գյումրիի  ոճրագործության հետեւանքով համացանցում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում խառնաշփոթ է տիրում, մեկը մյուսին հակասող, սադրիչ եւ չճշտված տեղեկությունները շատ արագ տարածվում են: Այդ գործողությունները չեն բխում մեր հանրության շահերից:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում