ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է 9 մարդասիրական միջանցքով տարհանման ծրագրերի մասին

Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է 9 մարդասիրական միջանցքով տարհանման ծրագրերի մասին

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են ուրբաթ ինն անվտանգ միջանցքով Դոնեցկի, Սումիի և Խարկովի շրջանների բնակավայրերից իրականացնել խաղաղ բնակչության տարհանում և մարդասիրական օգնության առաքում։ Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը՝ գրում է ТАСС-ը։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը մարդասիրական ավտոշարասյուն է ուղարկել Մարիուպոլի մի խումբ խաղաղ բնակիչների Զապորոժիե տեղափոխելու համար։ Ուկրաինայի իշխանությունները նախատեսել են այսօր մարդասիրական միջանցքներով տարհանում իրականացնել նաև Սումի քաղաքից։

Նախատեսվում է շաբաթ անվտանգ միջանցքներով մարդասիրական օգնության առաքում Խարկովի, Խերսոնի և Լուգանսկի շրջանների բնակավայրեր, ասել է Վերեշչուկը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում