ԼԼիլիթ Ասատրյան

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին. Լը Դրիան

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին. Լը Դրիան

Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լը Դրիանն ու Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, այդ թվում` եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը:

Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից ներկայացված Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի սկզբունքների առաջարկին:

Լը Դրիանը նշել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում