Պուտինը Զելենսկուն առաջարկում է պայմանագրի միանգամայն ընդունելի տարբերակ. Լուկաշենկո

Պուտինը Զելենսկուն առաջարկում է պայմանագրի միանգամայն ընդունելի տարբերակ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Վոլոդիմիր Զելենսկուն առաջարկում է պայմանագրի միանգամայն ընդունելի տարբերակ, հաղորդում է БелТА-ն:

Նա նաև հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայից Բելառուսի ուղղությամբ արձակվել է երկու Точка-У հրթիռ: Լուկաշենկոյի խոսքով՝ եթե Ուկրաինան շարունակի Բելառուսի նկատմամբ լարվածության մեծացումը, ապա Մինսկը դա անպատասխան չի թողնի:

Լուկաշենկոն կարծում է, որ Զելենսկին ստիպված կլինի կապիտուլյացիայի մասին ակտ ստորագրել, եթե Պուտինի հետ պայմանագիր չկնքի: Բելառուսի ղեկավարը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը շուտ կավարտվի, և կողմերը խաղաղության կհասնեն: Նախագահի խոսքով՝ Արևմուտքին չի հաջողվի Բելառուսին ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում