ՄՄարիամ Մխիթարյան

Բանակցողներին պետք է հնարավորություն տալ հանգիստ պայմաններում քննարկել հարցերը. Լավրով

Բանակցողներին պետք է հնարավորություն տալ հանգիստ պայմաններում քննարկել հարցերը. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հեշտ չեն ընթանում, բայց փոխզիջման որոշակի հույս կա: Նա խորհուրդ է տվել անհարկի չսրել իրավիճակը, և Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցողներին հնարավորություն տալ հանգիստ պայմաններում քննարկել հարցերը՝ հայտնում է РИА Новости-ն:

ՌԴ ԱԳ նախարարը ներկա վիճակը համարել է «ճակատագրական, շրջադարձային պահ ժամանակակից պատմության մեջ, քանի որ ընթանում է «ճակատամարտ» բառի ամենալայն իմաստով՝ որոշելու, թե ինչպիսին է լինելու աշխարհակարգը»:

Ինչ վերաբերում է Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ կայացած հանդիպմանը, Լավրովն ասել է, որ Կուլեբան նոր գաղափարներ չի ներկայացրել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում