Հանցագործությունների թիվն աճել է, բացահայտման ցուցանիշը՝ նույնպես

ՎՎարդուհի Բալյան

Հայաստանում նախորդ տարի ավելի քան 30 հազար հանցագործություն է կատարվել, 2020-ի համեմատ թիվը 14,3 տոկոսով ավելի է: Աճ է արձանագրվել ինչպես ոչ մեծ, այնպես էլ՝ ծանր և միջին ծանրության հանցագործությունների դեպքում։ Կեսից ավելին ոչ մեծ, մոտ մեկ երրորդը միջին ծանրության դեպքեր են եղել, ծանրը՝ 14.8 տոկոս է, առանձնապես ծանրը՝ 1.1 տոկոս: 2020-ի համեմատ 2020-ով ավելացել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները:

Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - 2021 թվականի տարեսկզբից ողջ Հանրապետությունում գլուխ էր բարձրացրել հաշվառման համարանիշների գողության դեպքերը, մասնավորապես 2021 թվականի ընթացքում կազմել է 1037 դեպք, 2020 թվականին նման հանցագործությունները 319-նն էին:

Փոխոստիկանապետի խոսքով՝ այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել. արդյունքում, այսուհետև հափշտակված համարանիշը օրենքով վերադարձվում է քաղաքացիներին:


Արա Ֆիդանյան - Հատկանշական է, որ անձնական գույքի հափշտակության ընդհանուր կառուցվածքում շուրջ 63 դեպքով նվազել է հանրության համար առավել հուզող և հետաքրքրող հանցագործություններից մեկը՝ բնակարանային գողությունների դեպքերը:

2021-ին աճել են նաև թմրամիջոցների, թրաֆիքինգի և հրազենի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները: 51 տոկոսով էլ աճել են կաշառակերության դեպքերը: Առավել հնչեղություն ունեցող սպանությունները 2020-ի համեմատ 10-ով ավելացել է, սակայն դրանց բացահայտման ուղղությամբ կատարված գործողությունները բավականին արդյունավետ են,- ասում է փոխոստիկանապետ Ֆիդանյանը:

Արա Ֆիդանյան - Պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, քրեաբանական առումով պատերազմներից հետո մշտապես քաղաքացիների մոտ ավելանում է զենքերի առկայությունը և դրանցով պայմանավորված ավելանում են հենց հրազենի միջոցով կատարվող հանցագործությունները:

Ունենալով գերծանրաբեռնված օրակարգ՝ ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջև դրած խնդիրները: Փոխոստիկանապետ Ֆիդանյանը նկատում է՝ հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշը իրենց աշխատանքի ամենավառ ապացույցն է:
 

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում