ԱԱրսեն Մկրտչյան

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի Աբրուցցոյի մարզի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի Աբրուցցոյի մարզի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հայկական մշակութային փառատոնի բացման առիթով Աբրուցցո կատարած այցի շրջանակում Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է  Պեսկարայի քաղաքապետ Կարլո Մաշիի հետ։
 
May be an image of 8 people, people standing and outdoors
 
Հանդիպմանը մասնակցել են նաև Պրեֆեկտի տեղակալ Գաետանո Լոզան, Առևտրի պալատի նախագահ Ջեննարո Ստրեվերը, Կոնֆինդուստրիայի նախագահ Սիլվանո Պագլյուկան, Ատրիի քաղաքապետ Պիերջորջիո Ֆերետտին, «Արիա» հիմնադրամի նախագահ Առնալդո Դանթե Մարիանաչչին, «Արիա» հիմնադրամի փոխնախագահ Օտորինո Լա Ռոկկան, Պեսկարայի քաղաքային խորհրդի նախագահ Մարչելլո Անտոնելլին։
 
May be an image of 3 people, people standing and indoor
 
Քննարկվել են Հայաստանի և Աբրուցցոյի մարզի միջև համագործակցությանը, այդ թվում՝ նաև մշակութային և տնտեսական, առնչվող հարցեր։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում