ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ Կիևի ցանկացած որոշման

ԱՄՆ-ն կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ Կիևի ցանկացած որոշման

Վաշինգտոնը պատրաստ է աջակցել ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ ուկրաինական իշխանությունների ցանկացած որոշման: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Նեդ Փրայսը՝ ճեպազրույցի ժամանակ:

«Մենք մշտապես հայտնում ենք մեր ուկրաինացի գործընկերներին, ինչպես նաև բոլոր երկրներին, որ դա (խմբ.՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը) նրանց ինքնիշխան իրավունքն է, որը նրանք պետք է իրացնեն ինքնուրույն»,- նշել է նա: 

Մարտի 5-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունն իրատեսական չէ, ինչը քաջ գիտակցում են: Միևնույն ժամանակ նա Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին կոչ էր ոչ թռիչքային գոտի սահմանել Ուկրաինայի օդային տարածքում՝ շեշտելով, որ հասկանում են հնարավոր բոլոր հետևանքները, որոնց դա կարող է հանգեցնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում