Ռուսաստանն ու Իրանը պատրաստվում են երկկողմ գործակցության նոր համաձայնագիր ստորագրել. Լավրով

Ռուսաստանն ու Իրանը պատրաստվում են երկկողմ գործակցության նոր համաձայնագիր ստորագրել. Լավրով

Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրություն են հայտնել մոտ ժամանակներս երկկողմ հարաբերությունների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու, որը կամրագրի գործակցության նոր որակը: Այս մասին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա հայտնել է, որ ընդունել է Իրան այցելելու իր գործընկերոջ հրավերը, իսկ այցի ժամկետները, Լավրովի խոսքով, կհամաձայնեցվեն մոտ ժամանակներս:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Իրանը հանդես են գալիս միջուկային գործարքի հնարավորինս արագ վերականգնման օգտին: Լավրովը նշել է, որ Մոսկվան Վաշինգտոնից գրավոր երաշխիքներ է ստացել այն մասին, որ պատժամիջոցները չեն ազդի Իրանի հետ համագործակցության վրա: 

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շեշտել է, որ Ռուսաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծում Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցություններում, և դրանք որևէ կերպ պայմանավորված չեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի «լավ» համաձայնության հասնել իրանական միջուկային գործարքի վերականգնման բանակցություններում:

Անդրադառնալով Ուկրաինային՝ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան գնահատում է իրանական կողմի օբյեկտիվ դիրքորոշումը այդ երկրում ընթացող զարգացումների վերաբերյալ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում