ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի նախագահը դիմել է Զելենսկուն՝ խնդրելով վերադարձնել Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին

Վրաստանի նախագահը դիմել է Զելենսկուն՝ խնդրելով վերադարձնել Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկուշաբթի խորհրդարանում իր ամենամյա հաշվետվության ժամանակ ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն խնդրել է վերադարձնել Ուկրաինայի դեսպանին Թբիլիսի՝ երկու երկրների միջև դաշինքն ամրապնդելու համար՝ գրում է ТАСС-ը։ 

Զելենսկին մարտի 1-ին ասել էր, որ հետ է կանչում դեսպանին Վրաստանից՝ «կամավորներին խոչընդոտելու համար», որոնք ցանկանում են օգնել Ուկրաինային, և «ոչ բարոյական դիրքորոշման» համար՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ։ Դրանից մեկ օր առաջ վրացի կամավորների խումբը հայտարարել էր, որ պատրաստվում է մեկնել Ուկրաինա և կռվել ուկրաինական բանակի շարքերում, սակայն Վրաստանի կառավարությունը թույլ չի տվել, որ ուկրաինական ինքնաթիռը վայրէջք կատարի Թբիլիսի՝ նրանց վերցնելու համար։

Փետրվարի 25-ին էլ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ հանրապետությունը չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցներին, քանի որ դրանք կհարվածեն հանրապետությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում