Բորժոմիի անտառները վառվում են

Բորժոմիի անտառները վառվում են

Խոսրովի արգելոցում հետհրդեհաշիջման աշխատանքները չեն դադարել նաև կիրակի՝ տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: 100 փրկարար և անտառտնտեսության 10 աշխատակից գտել-մարել է 5 ծխացող ծառ ու 149 օջախ: Դեպքի վայրում հերթապահությունը շարունակվում է: Անցած օրերին ուժեղ հրդեհ է բռնկվել նաև Վրաստանում: Վառվում են Բորժոմիի անտառները: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ տարածքում աշխատում է ոչ միայն տեղի, այլև՝ Սամցխե-Ջավախեթիի, Քարթլիի ու Թբիլիսիի շրջանների 200 միավոր հրշեջ-տեխնիկա, բայց չեն կարողանում նույնիսկ տեղայնացնել կրակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում