Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն աճում է, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա. Քերի Քավանո

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն աճում է, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա. Քերի Քավանո

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն ու բռնությունն աստիճանաբար աճում են, քանի դեռ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն:

«Հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտումները, վերջերս նաև վնասվել է տարածաշրջանը ջերմությամբ ապահովող գազատարը»,- նշել է Քավանոն:

Նա հիշեցրել է, որ այնտեղ տեղակայված է 1960 ռուս խաղաղապահ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում