ՄՄարիամ Մխիթարյան

Իրանի միջուկային ծրագրի բանակցությունները դադարեցվել են. գործարքի պատուհանը փակվում է

Իրանի միջուկային ծրագրի բանակցությունները դադարեցվել են. գործարքի պատուհանը փակվում է

Համաշխարհային տերությունները և Իրանը դադարեցրել են 2015 թվականի միջուկային համաձայնագիրը վերագործարկելու իրենց ջանքերը: Ըստ Bloomberg-ի՝ այն կարող է վերսկսել ճգնաժամը, ցնցել նավթի շուկաները և էներգակիրներ արտահանող Պարսից ծոցի երկրներին ներքաշել բռնության նոր շրջանի մեջ:

Վիեննայի բանակցություններում դադար է հաստատվել՝ պայմանավորված «արտաքին գործոններով»՝ Twitter-ում գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը: Նա ասել է, որ կողմերը շատ մոտ են եղել համաձայնությանը, բայց չի ասել, թե երբ կարող են բանակցությունները վերսկսվել:

Խզումը հաջորդել է Կրեմլի և Սպիտակ տան միջև լարվածության աճին: Ռուսաստանը շաբաթ օրը նախազգուշացրել էր, թե ցանկանում է ԱՄՆ-ի երաշխիքները, որ պատժամիջոցները, որոնք կիրառվել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականցնելու պատճառով, չեն ազդի Իրանի հետ իր ծրագրած գործընկերության վրա:

Նավթի գները, այնուամենայնիվ, աճեցին բանակցությունների ընդմիջման ժամանակ, քանի որ թրեյդերները հրաժարվեցին զգուշավոր սպասումներից, թե ԱՄՆ-ը, ի վերջո, կվերացնի Իրանի տնտեսության դեմ իր պատժամիջոցները և կմեղմացնի ՕՊԵԿ-ի անդամ երկրի նավթի արտահանման շրջափակումը:

ԱՄՆ-ի և եվրոպացի պաշտոնյաները շաբաթներ շարունակ զգուշացնում էին գործարքի պատուհանի փակվելու մասին՝ հորդորելով համաձայնության գալ մի շարք չլուծված հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում