ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին ասել է, որ Ուկրաինայում զանգվածային ոչնչացման զենք չի մշակվել

Զելենսկին ասել է, որ Ուկրաինայում զանգվածային ոչնչացման զենք չի մշակվել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում ոչ ոք զանգվածային ոչնչացման զենք չի մշակել՝ հայտնում է Interfax-ը։

«Իմ հողի վրա քիմիական կամ զանգվածային ոչնչացման որևէ զենք չի մշակվել, և ամբողջ աշխարհը դա գիտի»,- ասել է նա տեսաուղերձում:

Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինայում լաբորատորիաները «մնացել են խորհրդային ժամանակներից և զբաղվում են սովորական գիտությամբ», այլ ոչ թե ռազմական տեխնոլոգիաներով։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Պենտագոնի հետ համատեղ ծրագրերի շրջանակում Ուկրաինայի տարածքում գործում է վտանգավոր վարակների հարուցիչների հետ աշխատող 30 կենսաբանական լաբորատորիա։

Պենտագոնը հերքել է այդ պնդումը՝ վստահեցնելով, որ ԱՄՆ-ն ուկրաինական հողում կենսաբանական զենք չի մշակում։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը նշել է, որ Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտությունների համար օբյեկտներ, և Վաշինգտոնը մտահոգված է, որ «ռուսական ուժերը կփորձեն հսկողություն հաստատել դրանց նկատմամբ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում