ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն հանձնարարել է ԵՀ-ին գնահատել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի անդամակցության դիմումները

ԵՄ-ն հանձնարարել է ԵՀ-ին գնահատել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի անդամակցության դիմումները

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Վերսալում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովում համերաշխություն են հայտնել Ուկրաինային և վերահաստատել են Կիևի հավատարմությունը եվրոպական ուղուն՝ պատասխանելով կառույցին միանալու այդ երկրի դիմումին։ «Ուկրաինան եվրոպական ընտանիքի մի մասն է»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ընդգծում են գագաթնաժողովի մասնակիցները։

ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի քննարկման գործընթացը, սակայն, կարող է տևել ամիսներ կամ տարիներ։ Այդ մասին գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին ասել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։

Եվրոպական խորհուրդը «Եվրահանձնաժողովին խնդրել է ուսումնասիրել և գնահատել Մոլդովայի ու Վրաստանի հայտերը»։

Սովորաբար, ԵՄ երկրների ղեկավարներն ուսումնասիրում են Եվրահանձնաժողովի դիմումները, քննարկում են առաջարկությունները, որից հետո որոշում այս կամ այն ​​երկրին տրամադրե՞լ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, թե՝ ոչ։ Այնուհետև սկսվում են բանակցություններ թեկնածու երկրի հետ, որոնց նպատակն է համոզվել, որ այն համապատասխանում է ԵՄ-ին միանալու համար անհրաժեշտ մի շարք չափորոշիչներին։ Այդ գործընթացը կարող է տարիներ տևել:

Վերսալի գագաթնաժողովից առաջ եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ զգուշացրել են, որ չկա մեխանիզմ, որը հնարավորություն կտա արագացված ընթացակարգով որևէ ​​երկրի ընդունել Եվրամիություն։

Միաժամանակ գագաթնաժողովի մասնակիցները հայտարարություն են տարածել, որում նշել են, որ «ԵՄ-ն և նրա անդամ երկրները կշարունակեն համակարգված քաղաքական, ֆինանսական, նյութական և հումանիտար աջակցություն ցուցաբերել կառույցին անդամակցելու ձգտող պետություններին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում