ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն

Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն

Բուքինգհեմյան պալատում Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը մարտի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին մեծություն Եղիսաբեթ Երկրորդին: Այդ մասին ասված է ՄԹ-ում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

 
May be an image of 5 մարդ, people standing և դրսումը
 
«Հանդիպմանը դեսպանը շնորհավորել է թագուհուն գահակալման «պլատինե» հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ:
 
May be an image of 6 մարդ, people standing և դրսումը

 

Դեսպանն ընդգծել է իր հանձնառությունը հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

 
May be an image of 2 մարդ, people standing և կոստյումը
 
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է ՄԹ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությունը, որին ներկա էին ՄԹ արարողակարգի ղեկավար, Մարշալ Ալիսթր Հարիսոնը, Ֆորին Օֆիսի պաշտոնյաներ, ՄԹ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բրիտանացի խորհրդարանականներ, հոգևորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
 
May be an image of 3 մարդ, people standing, կոստյում և ներսումը
 

Ալիսթր Հարսոնն իր ողջույնի խոսքում շնորհավորել է դեսպանին հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ:

 
May be an image of 7 մարդ և people standing-ը
 
Դեսպան Ներսեսյանն իր ելույթում նշել է, որ այս տարին ՀՀ և ՄԹ համար խորհրդանշական տարի է, քանզի վերջիններս տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, ինչը կարևոր հանգրվան է հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդելու և համագործակցության հեռանկարային ոլորտներ ուրվագծելու համար:
 
May be an image of 4 մարդ, people standing և ներսումը
 

Այնուհետև դեսպանը հակիրճ ներկայացրել է 3 տասնամյակների ընթացքում հայ-բրիտանական փոխգործակցության ձեռքբերումներն ու ապագա անելիքները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ բարձր գնահատելով ՄԹ կառավարության աջակցությունն այդ գործընթացներին»,- նշված է գրառման մեջ:

 
May be an image of 2 մարդ, people standing և ներսումը
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում