ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Բելառուսի դեմ. ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Բելառուսի դեմ. ֆոն դեր Լայեն

Եվրամիության նոր պատժամիջոցները կուղղվեն Բելառուսի բանկային հատվածի, կրիպտոարժույթների դեմ, դրանք նաև ներառելու են Ռուսաստանին ծովային տեխնոլոգիաների մատակարարման արգելքը: Եվս 160 ֆիզիկական անձ՝ 14 գործարար և 146 խորհրդարանական, կընդգրկվի սև ցուցակում: Այդ մասին Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ գրում է ՏԱՍՍ-ը։

Ընդհանուր առմամբ, նոր պատժամիջոցների ցանկում է Ռուսաստանի 862 ֆիզիկական անձ և 53 կազմակերպություն։

Ավելի վաղ հաղորդել էին, որ ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահությունը, կազմակերպության երկրների մշտական ​​ներկայացուցիչները պայմանավորվել են նոր պատժամիջոցների հարցում՝ ռուս առաջնորդների և գործարարների, ինչպես նաև նրանց ընտանիքների դեմ։ Ֆրանսիական կողմը պարզաբանել է, որ պատժամիջոցները նախատեսում են «SWIFT համակարգից բելառուսական երեք բանկերի անջատում»։

Պատժամիջոցների այս փաթեթն ուժի մեջ կմտնի մարտի 10-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում