Ուկրաինայից արդեն 2 մլն փախստական է ժամանել Եվրամիություն, նրանց մոտ կեսը երեխաներ են: Այդ մասին հայտարարել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը:
Նրա խոսքով՝ դա այնքան է, որքան ժամանել են 2015-2016 թթ. Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից:
Յոհանսոնն ընդգծել է, որ ԵՄ-ում պաշտպանության իրավունք կստանան Ուկրաինայի քաղաքացիները կամ Ուկրաինայում երկարաժամկետ կացության կարգավիճակ ունեցող անձինք: Ինչ վերաբերում է կարճաժամկետ ռեժիմով Ուկրաինայում գտնվող անձանց, այդ թվում՝ արտասահմանցի ուսանողների, ապա Եվրամիությունը մտադիր է նրանց օգնել՝ վերադառնալու հայրենիք: Նրանք չեն ստանա ԵՄ տարածքում գտնվելու իրավունք։










