Ռուսաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում իր նկատմամբ սահմանված պատժամիջոցների թվով

Ռուսաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում իր նկատմամբ սահմանված պատժամիջոցների թվով

Ռուսաստանի դեմ սահմանվել է 5500 պատժամիջոց, ինչն ավելին է, քան Հյուսիսային Կորեայի և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ տեղեկանում ենք  Castellum.ai տվյալների բազայից:  

Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումից հետո Մոսկվայի դեմ սահմանվել է շուրջ 2800 նոր սահմանափակում:

Ըստ սահմանված պատժամիջոցների թվի՝ Ռուսաստանին հաջորդում են Իրանը (3600), Սիրիան (2600), Հյուսիսային Կորեան (2100) և Վենեսուելան (700):

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների առյուծի բաժինը՝ 2400-ը, անձնական սահմանափակումներ են, իսկ 343 սահմանափակում է մտցվել կազմակերպությունների դեմ։

Ռուսաստանի դեմ ամենաշատ պատժամիջոցներ սահմանած երկրների և կառույցների թվում են Շվեյցարիան, Եվրամիությունը, Ֆրանսիան, Կանադան, Ավստրալիան, ԱՄՆ-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում