Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հետ կապված խնդրի լուծման տարբերակ ունի

Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հետ կապված խնդրի լուծման տարբերակ ունի

Կիևը լուծման հնարավոր տարբերակ ունի Ղրիմի և Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների տարածքների ճանաչման հետ կապված: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ամերիկյան ABC հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ղրիմի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի վերաբերյալ Ռուսաստանի պահանջները վերջնագրային են, Ուկրաինան պատրաստ չէ վերջնագրերի, բայց առանցքային հարցերի հետ կապված լուծման հնարավոր տարբերակներ ունի: Զելենսկին չի մանրամասնել՝ ինչ լուծումներ կարող է առաջարկել Կիևը:

«Մենք կարող ենք քննարկել և փոխզիջման հասնել այն հարցի շուրջ, թե ինչպես են այդ տարածքները շարունակելու ապրել։ Ինձ համար կարևոր է, թե ինչպես են այդ տարածքներում բնակվող մարդիկ մտադիր ապրել, նրանցից ով կցանկանա լինել Ուկրաինայի կազմում, ով կցանկանա նրանց ընդունել Ուկրաինայում»,- ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նաև Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում