ՄՄարիամ Մխիթարյան

ԵԱՀԿ առաքելությունը վերջնականապես հեռանում է Ուկրաինայից

ԵԱՀԿ առաքելությունը վերջնականապես հեռանում է Ուկրաինայից

Ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության բոլոր անդամները շուտով կլքեն Ուկրաինան, կազմակերպությունը կդադարեցնի իր աշխատանքը։ Այդ մասին հայտնում է nv.ua-ն՝ վկայակոչելով կազմակերպության կայքի հաղորդագրությունը։

«Առաքելությունը հաղորդումներ է ստացել Մարիուպոլում կազմակերպության գրասենյակի  հրետակոծության մասին։ Առաքելության բոլոր միջազգային անդամների ժամանակավոր տարհանման գործընթացը գրեթե ավարտված է։ Այժմ Ուկրաինան լքում է վերջին խումբը՝ առաքելության ղեկավարությունը»,- ասված է հաղորդագրությունում։

ԵԱՀԿ-ն պարզաբանել է, որ շարունակվում է նաև առաքելության տեղացի անդամների տարհանումը, որոնք նախկինում գտնվել են Կրամատորսկում և Սևերոդոնեցկում։

Մարտի 1-ին Խարկովում զոհվել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության անդամ Մարինա Ֆենինան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում