Գոշ գյուղում բացվել է Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձան

Գոշ գյուղում բացվել է Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձան

Սեպտեմբերի 13-ը Տավուշի մարզի Գոշ գյուղի համար կմնա որպես առանձնահատուկ օր: Անցած տարվա նույն օրը, երբ Գոշավանքի բակում հանդիսավորությամբ բացվեց միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանը, համայնքի ղեկավարը հայտարարեց, որ այսուհետ սեպտեմբերի 13-ը նշվելու է որպես Գոշ գյուղի օր, և ամեն անգամ օրը նշանավորվելու է գյուղի համար մի կարևոր իրադարձությամբ:

Խոստմանը հավատարիմ՝ այս անգամ Գոշի օրը նշանավորվեց Հայրենական  Մեծ պատերազմում զոհված գոշեցիների հիշատակին կառուցված հուշարձանի հանդիսավոր բացմամբ:

1941-ին 840 բնակիչ ունեցող Գոշից ռազմաճակատ մեկնեցին 141-ը, 77-ը չվերադարձան, շատերն էլ անհայտ կորան: 

Օրվա մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում