ԼԼիլիթ Ասատրյան

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի հետ համատեղ աշխատանքներ իրականացնել ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրագործման ուղղությամբ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի հետ համատեղ աշխատանքներ իրականացնել ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրագործման ուղղությամբ

Մարտի 4-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

 
«Երկու երկրների պատվիրակությունները համաձայնության են եկել զարգացնել և ամրապնդել համագործակցությունն արդյունաբերության, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության և ներդրումային ոլորտներում, խթանել փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ աշխատանքներ իրականացնել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրագործման ուղղությամբ։
 
Կձևավորվի աշխատանքային խումբ, որը կհետևի ապրանքափոխանակության, բեռնափոխադրման, տարանցման և համատեղ ներդրումների ոլորտներում համաձայնագրերի կատարմանը»,- գրել է նա։
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում