Մարդասիրական բաց միջանցքներով Մարիուպոլից և Վոլնովախայից փախստականներ դեռ չեն ժամանել. ՌԴ ՊՆ

Մարդասիրական բաց միջանցքներով Մարիուպոլից և Վոլնովախայից փախստականներ դեռ չեն ժամանել. ՌԴ ՊՆ

Մարդասիրական բաց միջանցքներով Մարիուպոլից և Վոլնովախայից փախստականներ դեռ չեն ժամանել՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից:

«Ազգայնականները դուրս չեն թողնում խաղաղ բնակիչներին և օտարերկրացիներին։ Այնուհանդերձ, Ռուսաստանը պատրաստ է շարունակել աշխատել Ուկրաինայի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հումանիտար ճգնաժամն անհապաղ կարգավորելու համար»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

Ըստ նախնական տվյալի՝ հայտարարվել էր, որ Մարիուպոլը և Վոլնովախան պետք է լքի ընդհանուր առմամբ ավելի քան 210․000 մարդ։ Նախարարությունից հայտնել են նաև, որ լռության ռեժիմ սահմանելուց որոշ ժամանակ անց Մարիուպոլից և Վոլնովախայից հրետանային կրակ է բացվել ռուսական դիրքերի ուղղությամբ։

Մարիուպոլի խաղաղ բնակչության տարհանումը հետաձգվել է՝ հայտնել են քաղաքային իշխանությունները։ Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ ռուսական զորքերը խախտել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները և կրակ բացել ուկրաինական բնակավայրերի, մասնավորապես՝ Վոլնովախայի ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում