Կիևը չի հստակեցրել բանակցությունների երրորդ փուլի ժամկետները. Լավրով

Կիևը չի հստակեցրել բանակցությունների երրորդ փուլի ժամկետները. Լավրով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ռազմատենչ հռետորաբանությունը ցույց է տալիս, որ իրեն Ռուսաստանի հետ բանակցություններ պետք չեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի տրամադրվածությունը կփոխվի: Լավրովի կարծիքով՝ Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, ուստի պատրվակներ է փնտրում՝ հետաձգելու Ռուսաստանի հետ բանակցությունների հերթական փուլի մեկնարկը:

ՌԴ գլխավոր դիվանագետի խոսքով՝ Մոսկվան հստակ ներկայացրել է Կիևի հետ բանակցություններում իր պայմանները, սակայն Ուկրաինայի իշխանությունները հանդիպումների երրորդ փուլի ժամկետներ չեն հստակեցրել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում