ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը՝ հարևան երկրներին. «Մի՛ սրեք իրավիճակը»

Պուտինը՝ հարևան երկրներին. «Մի՛ սրեք իրավիճակը»

Ռուսաստանը հարևան երկրների նկատմամբ վատ մտադրություններ չունի, նրանք պետք է մտածեն հարաբերությունների կարգավորման մասին՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մարշալ Ռոկոսովսկի» լաստանավի վրա պետական ​​դրոշի բարձրացման արարողության ժամանակ, որին մասնակցել է տեսակոնֆերանսի միջոցով՝ հաղորդում է EaDaily-ն։

«Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ հարևան պետությունների նկատմամբ վատ մտադրություններ չունենք։ Նրանց խորհուրդ կտայի չսրել իրավիճակը, չմտցնել որևէ սահմանափակում, մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները և կշարունակենք դրանք կատարել»,- ասել է Պուտինը:

«Մեր բոլոր գործողությունները միշտ առաջանում են բացառապես ի պատասխան Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական քայլերի։ Կարծում եմ՝ բոլորը պետք է մտածեն համագործակցելու, հարաբերությունները կարգավորելու, դրանք զարգացնելու մասին»,- հավելել է նա:

ՌԴ նախագահը նշել է, որ «Մարշալ Ռոկոսովսկի» լաստանավի նման նախագծերը մեծացնում են երկրի լոգիստիկ անկախությունը, ուստի Ռուսաստանը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում