ԱԱրևիկ Աբելյան

Մհեր Գրիգորյանը ԵՏՀ նախարարների հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Մհեր Գրիգորյանը ԵՏՀ նախարարների հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաևին և ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վարոս Սիմոնյանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում երկրների տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձել Միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի կարգավորումներին, ինչպես նաև ֆինանսական քաղաքականության վերաբերյալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում