ՄՄարիամ Մխիթարյան

Շոլցը գնահատել է Ուկրաինայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարները

Շոլցը գնահատել է Ուկրաինայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարները

Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը այն հարցը չէ, որը պետք է այժմ բարձրացվի՝ ZDF հեռուստաալիքի՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է «հաղթահարել պատերազմը». «Այժմ մենք պետք է մտածենք էսկալացիան կանխելու գործողությունների մասին։ Պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ լավացնելու «Ուկրաինայի զարգացման հեռանկարները»։

Կանցնել Շոլցը հայտարարել է նաև, որ Գերմանիան հրաժարվում է ռուսական գազից և սկսել է գազի գնումները՝ շրջանցելով Ռուսաստանը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան դեռ ստանում է ռուսական կապույտ վառելիք, նավթ ու ածուխ։ Մինչև 2035 թվականը երկիրը մտադիր է էլեկտրաէներգիայի բոլոր կարիքները բավարարել վերականգնվող աղբյուրների օգնությամբ։

Գերմանիան կասեցրել է նաև «Հյուսիսային հոսք 2» ռուսական գազատարի սերտիֆիկացումը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ նախագծի հավաստագրման կասեցումը սպառնում է վնասել Մոսկվայի և Բեռլինի հարաբերությունները։ Նրա կարծիքով՝ նախագծի սառեցումը կհանգեցնի Եվրոպայում գազի գնի բարձրացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում