ՄՄարիամ Մխիթարյան

Պանամայի ջրանցքը բացառել է ռուսական նավերի անցումը փակելու տարբերակը

Պանամայի ջրանցքը բացառել է ռուսական նավերի անցումը փակելու տարբերակը

Պանամայի ջրանցքի ադմինիստրացիան բացառել է ռուսական նավերի համար անցուղու փակումը` հիշեցնելով ջրանցքի չեզոք կարգավիճակի մասին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներում տարածված հայտարարությանը։

Պանամայի ջրանցքը չեզոք տարածք է 1977 թվականի պայմանագրի համաձայն: Փաստաթուղթը երաշխավորում է նավերի ազատ տարանցումն ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ։

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ «Քաղաքացիական նավարկության անվտանգությունն ապահովելու նպատակով Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերը փակել են նավագնացությունը Սև ծովի հյուսիսարևմտյան շրջանում»:

Մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ Կանադան արգելելու է ռուսական խոշոր նավերի և ձկնորսական նավերի մուտքն իր նավահանգիստներ կամ ներքին ջրեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում