ԱԱլիս Մելիքսեթյան

Հանրապետության նախագահը պաշտոնը կստանձնի մարտի 13-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստում

Հանրապետության նախագահը պաշտոնը կստանձնի մարտի 13-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարություն է ստորագրել Ազգային ժողովի հատուկ նիստում Հանրապետության նախագահի՝ պաշտոնը ստանձնելու մասին:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ին»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Վահագն Խաչատուրյանը նախագահ է ընտրվել երեկ, Ազգային ժողովում իրականացված փակ գաղտնի քվեարկությամբ:

No photo description available.
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում