ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Սպիտակ տանը կոչ է արել դատապարտել սենատոր Գրեմի խոսքերը Պուտինի մասին

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Սպիտակ տանը կոչ է արել դատապարտել սենատոր Գրեմի խոսքերը Պուտինի մասին

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնից պահանջել է պաշտոնապես բացատրել և դատապարտել սենատոր Լինդսի Գրեմի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին հայտարարությունը՝ գրում է РИА Новости-ն։

Հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեմը Twitter-ում գրել էր, որ «այն մարդը, որը կվերացնի Պուտինին, մեծ ծառայություն կմատուցի երկրին և աշխարհին»:

Դեսպան Անատոլի Անտոնովի խոսքով՝ Գրեմի հայտարարությունն անընդունելի է և վրդովեցուցիչ։ «Անհնար է հավատալ, որ մի երկրի սենատոր, որն իր բարոյական արժեքներն է քարոզում մարդկությանը, կարող է իրեն թույլ տալ ահաբեկչության կոչ անել՝ որպես միջազգային ասպարեզում Վաշինգտոնի նպատակներին հասնելու միջոց»,- ասել է դեսպանը:

Անտոնովը հավելել է, որ վախենում է ԱՄՆ-ի ճակատագրի համար, որի ղեկին են «նման անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում