Աստվածածնի Վերափոխման տոնը մեծ շուքով նշվել է Թուրքիայի միակ հայկական գյուղում

Աստվածածնի Վերափոխման տոնը մեծ շուքով նշվել է Թուրքիայի միակ հայկական գյուղում

Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Վագըֆում նախորդ տարիների նման՝ այս տարի ևս, տոնին մասնակցել են բազմաթիվ հայեր՝ աշխարհի տարբեր ծայրերից: Սուրբ պատարագը մատուցել է համայնքի նորընտիր պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Եկեղեցու բակում պատրաստվել է ավանդական հարիսա, որը բաժանվել է ուխտավորներին: Սա Վագըֆում նշվող ամենահայտնի տոնն է, որին մասնակցում են ոչ միայն հայկական, այլև ասորական և ալևիական համայնքների ներկայացուցիչներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում