ՌԴ պաշտպանության նախարարությունը երրորդ երկրների քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Ուկրաինա

ՌԴ պաշտպանության նախարարությունը երրորդ երկրների քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Ուկրաինա

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արևմտյան երկրներն ակտիվացրել են մասնավոր ռազմական ընկերությունների պայմանագրային զինծառայողների ուղարկումը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների շրջաններ:

«Օտարերկրյա վարձկանների բոլոր գրոհներն իրականացվում են Javelin (ԱՄՆ), NLAW (Մեծ Բրիտանիա) հակատանկային համալիրների և Stinger դյուրակիր զենիթահրթիռային համալիրների կիրառմամբ, որոնց յուրացման համար լուրջ պատրաստություն է պահանջվում»,- հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ընդգծվում է, որ Մեծ Բրիտանիան, Դանիան, Լատվիան, Լեհաստանը և Խորվաթիան իրենց քաղաքացիներին թույլ են տվել մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին, իսկ Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնի հրամանատարությունը նախատեսում է էթնիկ ուկրաինացի զինծառայողներ ուղարկել Ուկրաինա: Ըստ ՌԴ ՊՆ տվյալների՝ միայն նախորդ շաբաթ Խորվաթիայից Լեհաստանի տարածքով Ուկրաինա է ժամանել շուրջ 200 վարձկան:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը երրորդ երկրների քաղաքացիներին, որոնք մտադիր են մեկնել Ուկրաինա, կոչ է արել «երկար մտածել ուղևորությունից առաջ»՝ հիշեցնելով, որ նրանք չեն համարվում զինվորներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում