ԱԱրսեն Մկրտչյան

Հայկ Կոնջորյանը և Արթուր Հովհաննիսյանը Ֆրանսիայի դեսպանին են ներկայացրել ՀՀ-ում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ աշխատանքները

Հայկ Կոնջորյանը և Արթուր Հովհաննիսյանը Ֆրանսիայի դեսպանին են ներկայացրել ՀՀ-ում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ աշխատանքները

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

Ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ տարվող աշխատանքները, և մեծապես կարևորվել է Ֆրանսիայի աջակցությունը այդ ուղղությամբ։

Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը բարեկամական խմբերի և միջխորհրդարանական պատվիրակությունների մակարդակում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ակտիվ համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր բնագավառներում։  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում