Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պայմանները նվազագույնն են. Լավրով

Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պայմանները նվազագույնն են. Լավրով

Ուկրաինական կողմի հետ բանակցությունները կկայանան այսօր: Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Վստահ եմ, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի լուծումը կգտնվի. Ռուսաստանի պայմանները նվազագույնն են։ Մոսկվան չի կարող թույլ տալ, որ Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի նկատմամբ անմիջական հարձակման վտանգ լինի»,- ասել է Լավրովը:

Դիվանագետի խոսքով՝ Արևմուտքը չի կարող Մոսկվայի փոխարեն որոշել, թե ինչ է անհրաժեշտ Ռուսաստանի անվտանգության համար։

«Կասկած չկա, որ Ուկրաինայի պատվիրակությունը բանակցություններում ազդանշաններ է ստանում Վաշինգտոնից։ ԱՄՆ-ն իրեն է ենթարկում Եվրոպան, ինչպես ժամանակին դա արել են Նապոլեոնը և Հիտլերը»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում